Mundo Deportivo-ն նոր մանրամասներ է բացահայտել «Բարսելոնայի» և «Լայպցիգի» միջև ընթացող բանակցություններից՝ իսպանացի կիսապաշտպան Դանիել Օլմոյի կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» չի ցանկանում 50 միլիոն եվրոյից ավելի վճարել Իսպանիայի հավաքականի խաղացողի համար։ Նշվում է, որ գերմանական ակումբը իր հերթին հրաժարվում է զիջումների գնալուց և խաղացողի համար դեռ պահանջում է 60 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ կատալոնացիների՝ առաջարկվող գումարի չափը բարձրացնելու դժկամությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդ մրցաշրջանից իսպանացու հրաժարագինը կազմելու է ուղիղ 50 միլիոն եվրո։ Նախկինում տեղեկություններ կային, որ ինքը՝ Օլմոն ճնշումներ է գործադրել «Լայպցիգի» վրա, որպեսզի գերմանական ակումբը չխանգարի նրա՝ Լա Լիգա տեղափոխությանը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Օլմոն գերմանակն ակումբի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։