Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ավելի վաղ ֆուտբոլիստը սոցցանցերում հայտարարել էր, որ 2023/2024 մրցաշրջանի ավարտին կլքի ՊՍԺ-ն։
Մբապեի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը ՊՍԺ էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Մոնակոյից»։























































