Հայտնի ինսայդեր և լրագրող Սաշա Տավոլիերին նշել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին հայտարարության ճշգրիտ ժամանակը։ Տավոլիերիի խոսքով, դա տեղի կունենա Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 19:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին):
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեի տեղափոխության մասին կհայտարարի այսօր՝ հունիսի 3-ին։
Նախորդ մրցաշրջանում Կիլիան Մբապեն անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը ֆրանսիացի հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո: Ֆրանսիացի հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիսի վերջը:
























































