Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ևս մեկ մրցաշրջան կմնա մադրիդյան ակումբում։
«Կհանդիպենք հաջորդ մրցաշրջանում, մադրիդիստներ»,- դիմել է Մոդրիչը թիմի երկրպագուներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» 38-ամյա խորվաթի հետ պայմանավորվել է մեկ տարվա պայմանագրի շուրջ։
Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ, նա թիմի կազմում անցկացրել է 533 հանդիպում, խփել 39 գոլ և կատարել 86 գոլային փոխանցում։
2023/24 մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































