Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բարձր է գնահատել «Արքայական ակումբի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտիի աշխատանքը 2023/2024 մրցաշրջանում։
«Կառլոն գտել է խաղացողներին միավորելու միջոց: Կառլոն կատարյալ դիրք գտավ Վինիսիուսի, ինչպես նաև Բելինգհեմի համար: Ջուդն իր հմտություններով կարող է խաղալ «8» կամ «6» համարի դիրքում, սակայն Կառլոն նրա համար նոր դիրք է հորինել՝ օգտագործելով ադամանդը դաշտի կենտրոնում։
Սա Բելինգհեմին տալիս է դաշտում ճնշումից ազատ զգալու իդեալական հնարավորություն: Նա այնքան գոլեր խփեց։ Այնպես որ, Անչելոտին զարմանալի աշխատանք է կատարել»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
Մադրիդյան ակումբը 2023/2024 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել՝ եզրափակիչում 2։0 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»։ «Ռեալը» դարձել է նաև Իսպանիայի 2023/2024 մրցաշրջանի չեմպիոն և Իսպանիայի գավաթի հաղթող։
























































