Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսը մեկնաբանել է հարձակվողներ Էնդրիկի և Կիլիան Մբապեի՝ իսպանական ակումբ տեղափոխությունից հետո «Մանչեսթեր Սիթի» իր հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։
«Այս շաբաթ որոշ լրատվամիջոցներ գրեցին տարբեր ակումբների մասին, հետաքրքրություն… Ես ոչինչ չգիտեմ այդ մասին և ինձ դա չի հետաքրքրում:
Եթե նույնիսկ առաջարկներ լինեն, ես դրանց մասին չեմ մտածի… Ես մնում եմ։ Ես երջանիկ եմ այստեղ: Ինչպե՞ս կարող եմ հեռանալ «Ռեալից»,- X սոցիալական ցանցում (նախկինում Twitter) Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































