«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պնդում է, որ կատալոնական ակումբը ձեռք բերի «Բավարիայի» 27-ամյա վինգեր Քինգսլի Կոմանին։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը պատրաստ է բաց թողնել ֆրանսիացի ֆուտբոլիստին գալիք ամառ, եթե շահավետ առաջարկ ստանա։ Ընդգծվում է, որ այս պահին Կոմանը չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին՝ կենտրոնանալով Եվրո 2024-ի վրա։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
























































