Մադրիդի «Ռեալը» երկարաձգեց եվրագավաթների եզրափակիչներում անպարտելի շարքը:
Հունիսի 1-ին Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղում հաղթեց «Բորուսիային» (2:0):
Վերջին թիմը, որը հաղթել է «Ռեալին» եվրագավաթների եզրափակչում, «Աբերդինն» է: 1983 թվականին շոտլանդացիները Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ 2։1 հաշվով հաղթել են Մադրիդի «Ռեալին» Եվրոպայի գավաթակիրների գավաթում։
Վերջին անգամ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվել է 1981 թվականին՝ «Լիվերպուլին»:
























































