Մադրիդի «Ռեալի» 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսն իր կարիերայի վերջին հանդիպումն է անցկացրել ակումբային մակարդակում։ Մադրիդի «Ռեալի» խաղացողը «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում մադրիդցիների մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել 86-րդ րոպեին։
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին Մյունխենի «Բավարիայից»: Ֆուտբոլիստի պայմանագին ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը: «Transfermarkt»-ը գերմանացուն գնահատում է 12 միլիոն եվրո:
Մադրիդի «Ռեալի» հետ կիսապաշտպանը 4 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթում, 4 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթում, ինչպես նաև 5 անգամ Չեմպիոնների լիգայում, 4 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում և 4 անգամ Աշխարհի ակումբային առաջնությունում:
























































