Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը պատմել է, թե արդյոք շփվո՞ւմ է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ։
Մադրիդի «Ռեալն» ու «Բորուսիան» հունիսի 1-ին «Ուեմբլի» մարզադաշտում կխաղան եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի գլխավոր տիտղոսի համար։
«Այս շաբաթ ես չեմ խոսել «Բորուսիայի» խաղացողներից ոչ մեկի հետ: Երբ մենք անցանք եզրափակիչ, ես կարճ հաղորդագրություն ստացա Սանչոյից։ Ես խոսեցի նրա հետ։ Նա պարզապես ասաց. «Կհանդիպենք այնտեղ», և նման բաներ: Ջեյդոնն էր, ով ինձ շատ էր աջակցում, երբ ես նոր էի ժամանել Դորտմունդ։ Նա իսկապես լավ տղա է: Նա ինձ շատ օգնեց»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Բելինգհեմը Դորտմունդում հանդես է եկել 2020 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հուլիսը։ Գերմանական ակումբի կազմում 20-ամյա անգլիացին անցկացրել է 132 հանդիպում, դարձել 24 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։