Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հետ հարաբերությունների մասին։
«Մոդրիչն ու Կրոսն ինձ խորհուրդներ տվե՞լ են եզրափակիչից առաջ: Այո՛։ Ես նրանց հետ շատ եմ խոսում։ Երկուսի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Այս տարվա իմ լավագույն հիշողություններից մի քանիսը կապված են նրա հետ, որ ես պարզապես նստել եմ սեղանի շուրջ և լսել նրանց պատմությունները: Հիանալի է, որ ես կարող եմ հիշողություններ ստեղծել նրանց հետ և հուսով եմ, որ մի օր ես կարող եմ ինքս կիսվել այս փորձառությամբ», — Բելինգհեմի խոսքերը մեջբերել է Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Բելինգհեմը Դորտմունդից «Ռեալ» է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt-ը Բելինգհեմին գնահատում է 180 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Բելինգհեմն անցկացրել է 41 հանդիպում, խփել 23 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։