Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը խոսել է մեջքի դաջվածքի մասին՝ Պելեի, Կոբի Բրայանտի, Մուհամեդ Ալիի և այլ մարզիկների պատկերներով:
«Ինձ համար նրանք հիմնական օրինակներից ու ոգեշնչման աղբյուրներից են։ Անհավանական մարզիկներ և մեծ մարդիկ: Այս դաջվածքում պատկերված է նաև հորս դեմքը, որն իմ ամենամեծ կուռքն է»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրել է 38 հանդիպում, դարձել 23 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
23-ամյա բրազիլացին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 2018 թվականի հուլիսին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt-ը Վինիսիուսին գնահատում է 150 միլիոն եվրո: