«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը։ Կողմերը կապ են հաստատել միմյանց հետ, բայց բանակցությունները մտել ենփակուղի։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ գայթակղությունը եղել է ֆինանսական կողմը։ Կիմիխը «Բավարիայում» վաստակում է մոտ 19,5 միլիոն եվրո, սակայն կատալոնացիները չեն կարող այդքան վճարել։
Չավին ցանկանում էր գերմանացուն տեսնել «Բարսելոնայում»։ Իր հայրենակցի ծառայություններով հետաքրքրված է նաև ապագա գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
























































