Իսպանական հեղինակավոր Marca հրատարակությունը կիսվել է ինսայդերական պատկերացումներով Մադրիդի «Ռեալում» դարպասապահների խնդրի վերաբերյալ մրցաշրջանի վճռորոշ շրջանում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման նախօրեին:
Աղբյուրը հայտնում է, որ Լա Լիգայի վերջին տուրում «Բետիսի» հետ (մայիսի 25) և Չեմպիոնների լիգայի եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ (հունիսի 1) դաշտ դուրս կգա բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան:
Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինն ու իսպանացի Կեպա Արիսաբալագան չեն մասնակցի մրցաշրջանի վերջին հանդիպումներին։ Նշվում է, որ «Վիլյառեալի» հետ խաղում (4:4) Լունինը, չնայած չորս գնդակ բաց թողեց, լավ մակարդակ է ցուցադրել, բայց դա չի ազդի եզրափակչի համար դարպասապահ ընտրելու Կառլո Անչելոտիի որոշման վրա։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Լոնդոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: