Կիրակի օրը՝ մայիսի 19-ին, «Ռեալ Սոսյեդադը» Լա լիգայի 37-րդ տուրում արտագնա հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ (2-0):
Գոլերի հեղինակ դարձան Բրաիս Մենդեսը և Միկել Մերինոն։
«Ռեալ Սոսյեդադը» վաստակեց 60 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։ Իմանոլ Ալգուասիլի թիմը հաջորդ մրցաշրջանում ապահովեց մասնակցությունը Եվրոպա լիգայում՝ առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բետիսից» չորս միավորի առավելություն ունենալով։
Մրցաշրջանի եզրափակիչ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» մայիսի 25-ին կընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»: