Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է հայտարարել կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին, հայտնում է ESPN-ը։
Կողմերը պայմանավորվել են բոլոր մանրամասների շուրջ։
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մեկ մրցաշրջանի համար։ 38-ամյա խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։
Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականին «Տոտենհեմից» 35 միլիոն եվրոյի դիմաց։ Մադրիդյան թիմի կազմում նա անցկացրել է 531 հանդիպում, որոնցում դարձել է 39 գոլի և 86 գոլային փոխանցման հեղինակ։