Ռաֆինյան վիճել է Չավիի եղբոր հետ։
Jijantes-ի հաղորդման համաձայն՝ «Վալենսիայի» հետ խաղում (4:2) բրազիլացուն փոխարինելուց հետո կոնֆլիկտ է ծագել ֆուտբոլիստի և Չավիի եղբոր միջև, որ աշխատում է որպես գլխավոր մարզչի օգնական։ Ըստ աղբյուրի՝ Ռաֆինյան զայրացած է եղել փոխարինվելու համար։ Ուղևորվելով դեպի պահեստայինների նստարան՝ ֆուտբոլիստը դժգոհություն է հայտնել Օսկար Էրնանդեսին:
Վիճաբանությունը շարունակվել է հանդերձարանում, որտեղ, ինչպես հաստատում է As-ը, Ռաֆինյան վիրավորել է Չավիի եղբորը։ Բրազիլացուն հասկացրել են, որ հաջորդ խաղում նա մեկնարկային կազմում չի լինի։
Հանդերձարանի աղբյուրները լիովին հաստատել են Jijantes-ի նկարագրած իրադարձությունները, չնայած նշել են, որ Ռաֆինյայի և օգնական Չավիի հարաբերությունները կարգին է։ Ի վերջո, բրազիլացին հաջորդ տուրում «Ժիրոնայի» հետ խաղում (2:4) չի հայտնվել մեկնարկային կազմում, նա փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին, երբ «Բարսելոնան» արդեն պարտվում էր 2:3 հաշվով։