«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
59-ամյա իսպանացին «Սևիլիան» գլխավորում է նախորդ տարվա դեկտեմբերից։
Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 23 հանդիպում, տարել 11 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի, 9 հանդիպումներում պարտվել։
36 տուրից հետո «Սևիլիան» 41 միավորով զբաղեցնում է Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։