«Բարսելոնան» դիտարկում է թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Չավիին փոխարինելու երեք թեկնածուների։
Չավին, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Չավիին փոխարինելու ակումբի ղեկավարության հիմնական տարբերակներն են «Բավարիայի» նախկին մարզիչ Հանսի Ֆլիկը, «Բարսելոնայի» երկրորդ թիմի մարզիչ Ռաֆայել Մարկեսը և Սաուդյան «Ալ Իթիհադը» գլխավորող Մարսելո Գալարդոն։
Նշվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարության համար նախընտրելի թեկնածուն Գալարդոն է։