Երեկ՝ մայիսի 16-ին, «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղում հաղթել է «Ալմերիային»։ Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն իր 411-րդ հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» կազմում։
Այդ ցուցանիշով նա զբաղեցրեց ակումբի պատմության մեջ դարպասապահների շրջանում երկրորդ տեղը՝ շրջանցելով Անդոնի Սուբիսարետային (410 հանդիպում):
Դարպասապահներից կատալոնական ակումբի կազմում անցկացրած հանդիպումների քանակով առաջատարը Վիկտոր Վալդեսն է՝ 535 հանդիպում։
«Բարսելոնայի» լեգիոներ ֆուտբոլիստներից միայն Լիոնել Մեսսին է ավելի շատ հանդիպում անցկացրել, քան Տեր Շտեգենը՝ 778 հանդիպում։
























































