Ըստ իսպանական SPORT-ի, «Բարսելոնան» դիտարկում է «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոմայի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը:
Միտոման միացել է «Բրայթոնին» 2021 թվականի ամռանը և այժմ Ռոբերտո Դե Զերբիի թիմի առանցքային ֆուտբոլիստներից է: Միտոման, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո, նախորդ տարվա հոկտեմբերին նոր պայմանագիր է կնքել «Բրայթոնի» հետ։
«Բարսելոնան» արդեն որոշ ժամանակ է, ինչ հետևում է Միտոմայի ելույթներին և համարում է նրան ամառային տրանսֆերային պատուհանի համար առաջնային նպատակներից մեկը։
Բայց հաշվի առնելով նրանց ֆինանսական վիճակը, ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է թանկ արժենալ: Աղբյուրը նշում, որ կատալոնական ակումբը կարող է ներառել Անսու Ֆատիին որպես Միտոմայի տրանսֆերի գործարքի մաս: Ֆատին այժմ վարձավճարով հանդես է գալիս հենց անգլիական ակումբում։
























































