«Նյուքասլի» պաշտպան Կևին Տրիպյեն խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բավարիա» ձախողված տեղափոխության մասին։
«Ես զանգահարեցի մենեջերին, նա գիտի «Նյուքասլի» հանդեպ իմ պարտավորությունների մասին: Չեմ փորձել հեռանալ ակումբից։ Սեփականատերերը գիտեն, թե որքան նվիրված եմ ես այս ակումբին։
Հարի Քեյնը գրեց ինձ, բայց դա այն չէր, ինչ ինձ պետք էր: Բայց ինձ հետ պայմանագիր կնքելու «Բավարիայի» ցանկությունը որպես հաճոյախոսություն ընդունեցի:
Քեյնը կատակում էր ու ասում, որ Մյունխենում ավելի տաք է, քան Նյուքասլում», — Տրիպյեի խոսքերն է մեջբերում Chronicle Live-ը:
























































