Երեկ՝ մարտի 11-ին, «Չելսին» սեփական հարկի տակ հաղթել է «Նյուքասլին» Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում։ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով։ Հաղթական գոլի հեղինակ է դարձել ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը։
Այսպիսով, 2023/2024 մրցաշրջանում առաջին անգամ լոնդոնյան ակումբը չի պարտվում չորս խաղում անընդմեջ (երկու հաղթանակ և երկու ոչ-ոքի)։ Ավելի վաղ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթել էր «Քրիսթալ Փելասին» (3:1) և ոչ-ոքի էր խաղացել «Մանչեսթեր Սիթիի» (1:1) և «Բրենտֆորդի» (2:2) հետ:
28 տուրից հետո «Չելսին» 39 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Արսենալը» (64 միավոր):
Հաջորդ խաղում «Չելսին» արտագնա հանդիպում կանցկացնի «Արսենալի» հետ: «Էմիրեյթս» մարզադաշտում հանդիպումը կկայանա մարտի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին։
























































