Այսօր՝ մարտի 9-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է «Բրենտֆորդին» և 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարել։
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացել է «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը։ Առաջին խաղակեսի ամենավերջում՝ 45+4-րդ րոպեին, «Բրենտֆորդի» հարձակվող Իոան Վիսան հավասարեցրել է հաշիվը։ «Զինագործները» հաղթանակ են տարել Կայ Հավերցի՝ 86-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Նշենք, որ «Արսենալի» երկու գոլերում էլ արյդունավետ փոխանցմամբ աչքի է ընկել պաշտպան Բեն Ուայթը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» բարձրացել է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Միկել Արտետայի թիմն այժմ ունի 64 միավոր։ Նշենք, որ լոնդոնցիների ամենամոտ հետապնդողները՝ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին», մեկ խաղ պակաս են անցկացրել։ «Բրենտֆորդը» 26 միավորով 15-րդ տեղում է։