«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով «Լիվերպուլի» և «Արսենալի» մասին, որոնց հետ իր թիմն այս մրցաշրջանում պայքարում է Անգլիայի չեմպիոնության համար։
«Լիվերպուլը» դա «Լիվերպուլն» է, այդ թիմը միշտ կմնա մեր մրցակիցը։
Անցած մրցաշրջանում «Արսենալն» էր մեր գլխավոր մրցակիցը։ Միայն տեսեք, թե ինչպես են նրանք խաղում:
«Լիվերպուլին» պետք է ավելի քան 90 րոպե մեկ խաղում հաղթելու համար, «Արսենալին» երբեմն ընդամենը 25 րոպե է անհրաժեշտ հաղթանակի համար: Ես չեմ զարմանում, թե ինչու են նրանք այդքան բարձր տեղ զբաղեցնում մրցաշարային աղյուսակում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: