«Տոտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը նշել է այն մասնագետին, ով իր կարծիքով պետք է գլխավորի «Լիվերպուլը»:
«Ես կառաջադրեի Սթիվեն Ջերարդի թեկնածությունը: Նա կիրք ունի այս խաղի նկատմամբ։
Ես լսում էի, թե ինչպես է նա խոսում, երբ դեռ «Ռեյնջերսում» էր և միշտ կարծում էի, որ նա հիանալի մարզիչ կլինի անգլիական թիմի համար:
Ես կցանկանայի տեսնել, թե ինչպես է նա ղեկավարում «Լիվերպուլը», — մասնագետի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն։
























































