«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում։
Ինչպես տեղեկացնում են GivemeSport-ը, մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։
Հնարավոր է, որ Հաուն հեռանա ներկայիս թիմից այս մրցաշրջանի վերջում։ Նույնը վերաբերում է նաև «Չելսիի» գլխավոր մարզիչին։
Երկու ակումբներն էլ ոչ այդքան հաջող են հանդես գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ «Նյուքասլը» 40 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը, իսկ «Չելսին» (36) 11-րդ տեղում է: