«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդի մասին։
«Նրա համար մի փոքր դժվար էր սկզբից, բայց նա շատ ավելի լավն է դարձել: Երբ մենք խաղում էինք նրանց հետ, նա լավ էր խաղում:
Նա երիտասարդ է, ինչպես ես, թեև ես այլևս ամենաերիտասարդը չեմ, բայց դեռ երիտասարդ եմ։ Նա պետք է շարունակի կատարելագործվել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը նաև պետք է գոլեր խփի»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC-ն։
21-ամյա Հոյլունդը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Ատալանտայից»: Այս մրցաշրջանում հարձակվողը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։