ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» «Նապոլիի» 25-ամյա հարձակվող Վիկտոր Օսիմխենին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են:
Ինչպես հայտնում է The Independent-ը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Արսենալը»։
ՊՍԺ-ն դիտարկում է Օսիմխենին՝ որպես Կիլիան Մբապեի փոխարինող, որն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Նապոլիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 13 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։