ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել 2021 թվականին կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունը: Հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Մրցաշարի անցկացման նոր ժամկետների մասին հստակություն դեռևս չկա:
ԱԱԱ-ն հետաձգելու հիմք է հանդիսացել ՈւԵՖԱ-ի կողմից Եվրո-2020-ի՝ 2021 թվականին անցկացնելու որոշումը:
Աշխարհի ակումբային առաջնությունը նախատեսված էր անցկացնել 2021թ. հունիսի 17-ից հուլիսի 4-ը: