Ճապոնիան հրաժարվել է ընդունել 2021 թ-ի Աշխարհի ակումբային առաջնությունը՝ երկրում կորոնավիրուսի համավարակի հերթական ալիքի բռնկման պատճառով, այս մասին հայտնել է Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Որոշումը կայացվել է Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ՖԻՖԱ-ի համատեղ քննարկման արդյունքում: Կողմերը որոշել են մրցաշարը տեղափոխել այլ երկիր՝ Ճապոնիայում կորոնավիրուսի հերթական ալիքի բռնկման պատճառով, ինչն էլ իր հերթին կարգելի երկրպագուների ներկայությունը: Մրցաշարի անցկացման մրցավայրի որոշումը կկայացնի ՖԻՖԱ-ն:
Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության գործող հաղթողը «Բավարիան» է: