Նեյմարը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Հարձակվողը ՊՍԺ-ին ասել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից։ Հաղորդվում էր, որ բրազիլացու տրանսֆերով հետաքրքրված է «Ալ-Հիլալը»։
Ինչպես հայտնում է Relevo-ն, սաուդյան ակումբը պատրաստ է հարձակվողի համար ծախսել ավելի քան 200 միլիոն եվրո՝ այս գումարը ներառում է տրանսֆերի արժեքը և ֆուտբոլիստի 3 տարվա աշխատավարձը։
ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին բաց թողնել «Ալ Հիլալ», քանի որ չի ցանկանում հարձակվողին վաճառել եվրոպական թիմի։
Նեյմարի հնարավոր տրանսֆերի հետ կապված դեռ հստակություն չկա։ Այժմ «Ալ-Հիլալը» և ՊՍԺ-ն քննարկում են միայն Մարկո Վերատիի տրանսֆերը։ Սպասվում է, որ Նեյմարի համար բանակցությունները շուտով կսկսվեն։
























































