«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել Իսպանիա։
Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ 20-ամյա կիսապաշտպանին գնելու առաջարկ է արել «Ռեալ Սոսիեդադը»։ Իսպանական ակումբը պատրաստ է վճարել 11 մլն եվրո։
«Դինամոն» ցանկանում է ստանալ առնվազն 15 միլիոն եվրո՝ չհաշված ֆուտբոլիստի վաճառքի բոնուսները։
Զախարյանի պայմանագիրը «Դինամոյի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը
























































