«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա մարոկկացուն հավակնում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է կարիերան շարունակել «Ատլետիկոյում»:
Անցած մրցաշրջանում Ամրաբատը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում և գոլային փոխանցում կատարել:
























































