«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը չի տեղափոխվի «Չելսի», հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնցիները հրաժարվել են հարձակվող Ռոմելու Լուկակուին փոխանակել 23-ամյա սերբի հետ։
2022/23 մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Յուվենտուսի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
























































