Պորտուգալիայի Սուպերգավաթի խաղում «Բենֆիկան» 2:0 հաշվով հաղթեց «Պորտուին»։
Հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին բացեց Անխել դի Մարիան, որը 13 տարի անց վերադարձել էր ակումբ։ 68-րդ րոպեին Պետար Մուսան կրկնապատկեց «արծիվների» առավելությունը։
Հանդիպման վերջնամասում «Պորտուն» մնաց 10 հոգով․ 90+1 րոպեին կարմիր քարտ ստացավ Պեպեն, իսկ 6 րոպե անց մրցավարը խաղադաշտից հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաոուին։
«Բենֆիկան» իր պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեց երկրի Սուպերգավաթը։ Պորտուգալիայի Սուպերգավաթի խաղարկությունում հաղթանակների քանակով ռեկորդակիրը Պորտուն է՝ 23 անգամ։
























































