«Ինտերի» փոխնախագահ Խավիեր Ձանետին մեկնաբանել է այն լուրերը, թե «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։
«Մենք այլ պահվածք էինք ակնկալում այն ամենից հետո, ինչ «Ինտերն» արել էր նրա համար: Նա իրավունք ունի գնալ ուր ուզում է, մենք կընդունեինք, բայց պետք էր միայն ժամանակին պատմել այդ մասին։ Այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող ավելի կարևոր լինել, քան ակումբը, և թիմ ստեղծելիս միշտ պետք է մտածել, թե ում ես ձեռք բերում»,- Ձանետիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» շարունակում է բանակցությունները «Չելսիի» հետ Լուկակուի տրանսֆերի շուրջ։
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա բալգիացին վարձավճարով հանդես էր գալիս «Ինտերում»: Բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում հարձակվողը դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































