«Ինտերը» աշխատում է «Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է Sportmediaset-ը, չնայած այն հանգամանքին, որ իտալական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում ֆավորիտ է, ղեկավարությունը կազմել է այլընտրանքային տարբերակների ցուցակ, եթե Բալոգունի տրանսֆերը չկայանա։
Որպես այլընտրանք «Ինտերը» հետևում է «Ուդինեզեի» հարձակվող Բետոյի և «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիի հետ կապված իրավիճակին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» Բալոգունի համար կառաջարկի 35 մլն եվրո, իսկ Արսենալը պահանջում է 50 մլն։
2022/23 մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Ռեյմսում»: Լիգա 1-ում նա անցկացրել է 37 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ։
























































