«Բարնլիի» հարձակվող Վութ Վեգhորսթը վարձավճարով կտեղափոխվի «Հոֆենհայմ», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Շուտով ֆուտբոլիստը բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի գերմանական ակումբի հետ
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա հոլանդացին կարող է տեղափոխվել «Ռոմա»։
Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Բեշիքթաշում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: Ընդհանուր առմամբ, նա իր ակտիվում ունի 49 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հարձակվողը 31 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































