«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Relevo-ն:
Նախկինում 20-ամյա խաղացողը ցանկանում էր մնալ ու պայքարել հիմնական կազմում տեղի համար, սակայն այժմ մտափոխվել է։ Վերջերս նրա նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Ալ-Հիլալը» և ՊՍԺ-ն:
20-ամյա Ֆատին կատալոնական ակումբի համակարգում է 2012 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա Լիգայում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































