«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ կապված իրավիճակի մասին:
Բելգիացին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղի դրվագներից մեկում (4-0) իսպանացի մասնագետին ասել է, որ վերջինս լռի։
«Ես սիրում եմ, երբ մենք բղավում ենք միմյանց վրա: Ես սիրում եմ այս էներգիան: Սա առաջին անգամը չէ, որ Քևինը բղավում է ինձ վրա: Դուք չեք տեսնում, թե որքան հաճախ է նա բղավում ինձ վրա մարզումների ժամանակ։
Բայց սա այն է, ինչ մեզ պետք է։ Դրանից հետո նա դառնում է լավագույնը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































