«Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, որը «Բարսելոնայի» կազմում խաղացել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ, կարծում է, որ բրազիլացի հարձակվողը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտնել էր, որ 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունը վերջինն է լինելու իր համար։
«Ես հավատում եմ, որ Նեյմարը կխաղա հաջորդ աշխարհի առաջնությունում։ Ես նրա հետ չեմ խոսել, բայց կարծում եմ, որ նա պետք է փորձի։ Նա 34 տարեկա՞ն կլինի: Տեսեք, թե ինչպես է Մեսսին 35 տարեկանում փորձել և ստացել այն, ինչ ուզում էր։ Եթե Բրազիլիան ցանկանում է հաղթել աշխարհի հաջորդ առաջնությունում, ապա նրանք պետք է անեն այն, ինչ Արգենտինան արեց Լեոյի հետ. դաշտ դուրս բերի 10 խաղացողների, որոնք վազեն և աշխատեն Նեյմարի համար:
Մեսսին աստղ է և աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, նա շահեց աշխարհի գավաթը `ֆուտբոլային դետալների տարբերության շնորհիվ: Սա այն պահն է, որը եզակի խաղացողներն են ունենում, Նեյմարը նույնպես ունի », — Սուարեսի խոսքերն է մեջբերում Placar-ը։
























































