Կրիշտիանու Ռոնալդուի ընկերը մեծ գումար է ստացել պորտուգալացու՝ «Ալ Նասր» տեղափոխության համար։
37-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Տրանսֆերը ոչ թե Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն է կատարել, այլ Կրիշտիանուի մենեջեր և մոտ ընկեր Ռիկարդո Ռեգուֆեն:
Տրանսֆերը կազմակերպելու համար Ռեգուֆեն ստացել է մոտ 30 միլիոն եվրո միջնորդավճար, հայտնում է Marca-ն։























































