Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է ԱԱ-2022-ի եզրափակչի մասին, որտեղ հանդիպել էին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։
«Պատմության լավագույն եզրափակիչներից էր։ Դա կապում եմ նրա հետ, որ խաղը կայացավ մրցաշրջանի միջնամասում։ Սովորաբար եզրափակիչն անցկացվում է հունիս-հուլիս ամիսներին։ 70-75 րոպե անց որակն ու արդյունավետությունն ընկնում էին սովորաբար։ Իսկ այստեղ խաղացողները մնացին ինտենսիվության բարձր մակարդակի վրա»,- խաղացողի խոսքերն է փոխանցում Streamable-ը։
Հիշեցնենք՝ հետխաղյա 11-մետրանոցներով Արգենտինան դարձավ աշխարհի չեմպիոն։