Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին իր երախտագիտությունն է հայտնել Արգենտինայի հավաքականի երկրպագուներին՝ 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում իրենց աջակցելու համար։
«Դուք մեր 12-րդ խաղացողն էիք: Բոլոր արգենտինացիների երազանքն իրականացավ։ Մենք հավերժ երախտապարտ ենք ձեր աջակցության համար և ուրախ ենք ձեզ երջանիկ տեսնելու համար»,- գրել է Սկալոնին սոցիալական ցանցի իր էջում։
44-ամյա Սկալոնին Արգենտինայի հավաքականի հետ 1986 թվականից ի վեր առաջին հաղթանակը տոնեց Աշխարհի առաջնությունում։
Ավելի վաղ մասնագետը 2021 թվականին Արգենտինայի հետ հաղթել էր Ամերիկայի գավաթը։ Սկալոնին ազգային հավաքականը գլխավորում է 2018 թվականից։