«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով «Բարսելոնայում» մարզել է Լիոնել Մեսսին, կարծում է, որ արգենտինացին պատմության լավագույն խաղացողն է, եթե անգամ չհաղթեր 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։
«Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բայց ոչ ոք չի կարող կասկածել, որ նա բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է։
Ինձ համար նա լավագույնն է, դժվար է պատկերացնել, որ խաղացողը շարունակի մրցելույթները՝ հասնելով այն ամենին, ինչին հասել է:
Մարդիկ, ովքեր տեսել են Պելեին, Ալֆրեդո դի Ստեֆանոյին կամ Դիեգո Մարադոնային… կարծիքները սենտիմենտալ են, բայց մյուս կողմից, եթե նա (Մեսսին) չհաղթեր Աշխարհի առաջնությունը, նրա մասին կարծիքները, այդ թվում՝ իմ կարծիքը, չէին փոխվի», — մեջբերում է Գվարդիոլա Reuters-ը։