Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն համեմատել է հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։
«Ինձ համար կասկած չկար այս հարցում Աշխարհի առաջնությունից առաջ, իսկ հիմա՝ առավել ևս: Կրիշտիանուն հիանալի կարիերա է ունեցել և շատ փորձառու մարզիկ է, բայց Լեոն ակնհայտորեն եղել և մնում է լավագույնը:
Ի՞նչ ասել Մբապեի մասին.․․ Աշխարհի առաջնության եզրափակչում նա երեք գոլ խփեց, վճռորոշ խաղում իրացրեց 11 մետրանոցը։
Եվ նա նաև հիանալի Աշխարհի առաջնություն անցկացրեց։ Մբապեն ընդամենը 23 տարեկան է, և նա արդեն աշխարհի չեմպիոն է և փոխչեմպիոն։ Իհարկե, նա կգնա ավելի առաջ, քանի որ նա շատ տաղանդավոր և շատ մրցունակ խաղացող է», — Ագուերոյի խոսքերն է մեջբերում Goal-ը: