Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է ԱԱ 2022-ի եզրափակիչի Ֆրանսիայի հետ խաղում իր իրացրած 11 մետրանոցի մասին։
«Եզրափակիչում 11 մետրանոցի ժամանակ Էմիլիանո Մարտինեսի խորհրդով հարվածեցից կենտրոնով: Ես հասկանում էի, որ դուրս եմ եկել միայն 11 մետրանոց իրացնելու համար, ուստի պետք է սառնասրտություն պահպանեի։ Ես ուզում էի անկյուն հարվածել, բայց Էմի Մարտինեսն ինձ ասաց. որ դարպասապահը ցատկ կկատարի։ Այդպես էլ եղավ, իսկ ես հարվածեցի կենտրոնով»,- Դիբալայի խոսքն է մեջբերել լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Արգենտինան դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։ Մինչ այդ թիմը 1978 և 1986 թվականներին էր դարձել էր Մունդիալի հաղթող։
ԱԱ 2022-ին Դիբալան մասնակցել է երկու հանդիպման։