Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կրկին ծաղրել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։
Բուենոս Այրեսում կայացած չեմպիոնական շքերթի ժամանակ՝ ի պատիվ 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթանակի, Արգենտինայի հավաքականի դարպասապահը ցույց է տվել ֆրանսիացի հարձակվողի դեմքով տիկնիկ։
Հիշեցնենք, որ եզրափակիչում Մբապպեն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։
Եզրափակիչ խաղից հետո համացանցում կադրեր էին տարածվել Արգենտինայի հավաքականի հանդերձարանից։ Դարպասապահը հանդերձարանում թիմակիցների հետ չեմպիոնությունը տոնելիս ասել էր․ «Մեկ րոպե լռություն Մբապպեի համար, որը մահացել է»։