Թեմի Աբրահամը բաց կթողնի առաջիկա ԱԱ-ն․ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաուգեյթը չի ընդգրկել ֆուտբոլիստին թիմի վերջնական հայտացուցակում:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին հարցրել են, թե արդյո՞ք հարձակվողն աջակցության կարիք ունի:
«Ես հին հայացքների տեր մարդ եմ, բայց կարծում եմ, որ երբ դու դառնում ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ մի տիեզերքում, որտեղ միլիոնավոր երեխաներ երազում են դա անել, դու ոչ մեկի աջակցության կարիքը չունես: Քեզ արտաքին մոտիվացիայի աղբյուր պետք չէ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Բարեկամ, միլիոնավոր երեխաներ երազում են քո տեղում լինել, քչերն են այս ոլորտում հայտնվում: Ֆուտբոլիստ լինելը արտոնություն է»,- ասել է պորտուգալացի մարզիչը։